Բելառուսում չեն բացառել ընտրությունների անցկացումն առանց միջազգային դիտորդների

14:33, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ԿԸՀ-ն հնարավոր Է համարում, որ նախագահական ընտրություններն օգոստոսի 9-ին առանց միջազգային դիտորդների անցկացվեն COVID-19 կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Լիդիա Երմոշինան:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Սավինիխը, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը Բելառուսի խորհրդարանին տեղեկացրել Է, որ համաճարակաբանական իրադրության պատճառով չի կարողանա իր դիտորդներին ուղարկել հանրապետության ընտրություններին:

«Այո, այստեղ հարցեր կան (միջազգային դիտարկում կազմակերպելու գործում): Դե ինչ ասենք. Լեհաստանում նախագահի ընտրություններն անցկացվել են ԵԱՀԿ-ի ինը դիտորդների մասնակցությամբ, եւ դա, հավանաբար, միայն այն պատճառով, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի (ԺԻՄԻԲ) կենտրոնակայանը տեղակայված Է Վարշավայում: Ուստի միանգամայն հնարավոր Է»,-ասել Է Երմոշինան: Այդպիսով, նա պատասխանել Է այն հարցին, թե հնարավոր Է համարում արդյոք Բելառուսի ընտրություններում միջազգային դիտորդների բացակայությունը կորոնավիրուսի եւ մի շարք երկրների փակ սահմանների պատճառով:


© 2009 ARMENPRESS.am