Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի

13:40, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հուլիսի 10-ին ժամը 11:45 Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի»,- ասված է հրապարակման մեջ:

Մարտի 15-ից մինչ հունիսի 30-ը պարետատան ու ԱԳՆ ջանքերով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են տեղափոխվել շուրջ 8 000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք:


© 2009 ARMENPRESS.am