Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին

10:37, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին տեղեկություն է ստացվել,  որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:

Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։

 


© 2009 ARMENPRESS.am