Տոկիոն նորացրել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի ռեկորդը

09:52, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրը Տոկիոյում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք: Հուլիսի 10-ին այդ մասին հայտարարել են մայրաքաղաքի իշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով Տոկիոն նորացրել Է նոր հայտնաբերված դեպքերի թվի աճի ռեկորդը: Նախորդ ռեկորդային նշագծին մայրաքաղաքը հասել Էր հուլիսի 9-ին, երբ մեկ օրում Տոկիոյում արձանագրվել Էր ախտահարման 224 նոր դեպք: Տոկիոյում նոր վարակումների ճնշող մեծամասնությունը բաժին Է ընկնում 20-40 տարեկան մարդկանց, ովքեր ակտիվ գիշերային կյանք են վարում:

Ճապոնիայում կորոնավիրուսով ախտահարման ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 21 հազարը: Մահացու վախճանների թիվը կազմում Է 995: Երկրում առողջացել Է շուրջ 18 հազար մարդ: 36 հիվանդ մնում Է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am