Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

20:10, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով), իսկ ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական:

Պատրասեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am