Երկրորդ զորամիավորումում անցկացվել են կապավորների վարժանքներ

19:49, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդման, գործողություների ներդաշնակման կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ հուլիսի 8-ին անցկացվել են վարժանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաև շարժական կապի արդյունավետությունը։

 


© 2009 ARMENPRESS.am