Չինական CGTN հեռուստաալիքը հայտնել Է, որ Սեուլի անհայտ կորած քաղաքագլխին մեռած են գտել

16:54, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի քաղաքագլուխ Պակ Վոն Սունը, որն ավելի վաղ հայտարարվել Էր անհայտ կորած, հայտնաբերվել Է մեռած: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տեղեկացնում Է չինական CGTN հեռուստաալիքը եւ CTWANT կայքը:

Մինչդեռ, ո՛չ հարավկորեական ԶԼՄ-ները, ո՛չ պաշտոնական անձինք առայժմ այդ տեղեկատվությունը չեն հաստատել:

Հուլիսի 9-ին ավելի վաղ հաղորդվել Է, որ ոստիկանությունը Պակ Վոն Սունի որոնումներ Է անցկացնում:

Անհետացման մասին տեղեկատվությամբ ոստիկանությանն Էր դիմել քաղաքական գործչի դուստրը:

Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանի կառավարությունը, իր հերթին, նշել Է, որ քաղաքագլուխը հուլիսի 9-ին աշխատանքի չի ներկայացել, չեղարկվել են պլանավորված բոլոր հանդիպումները: Պակ Վոն Սունը Հարավային Կորեայի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում Էր 2011 թվականից:

Նա իրավապաշտպան ակտիվիստ Էր: Նա նաեւ մի շարք հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների հիմնադիր Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am