Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

20:46, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 8-ին, ժամը 13։16-ին ահազանգ է ստացել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։35-ին, մարվել՝ 20։17-ին։ 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 33 փրկարար ծառայող։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք։


© 2009 ARMENPRESS.am