Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու խուզարկություններ. հայտնաբերվել են ատրճանակ ու թմրամիջոցներ

18:25, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի բաժնի և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Սևանում բնակվող երկու տղամարդ ապօրինի զենք և թմրամիջոցներ են պահում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․

«Հուլիսի 7-ին նրանք ոչ միայն հայտնաբերվեցին, այլև, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին նրանց առանձնատներում և օժանդակ շինություններում։ 41-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց 34 գրամից ավելի մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված, ինչպես և կանեփի չորացված ցողուններ ու կակաչի չորացված գլխիկներ՝ ընդհանուր 75 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, ինչպես և տարբեր դեղահաբեր։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

`

 


© 2009 ARMENPRESS.am