Գերմանիայում հայտնվել են ավտոբուսներ, որոնք աշխատում են աղբից ստացվող Էներգիայով

16:42, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են Էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի Էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ Է այրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԵվրոՊուլսը:

Դրա հետ մեկտեղ ոչ մի արտանետում չի գոյանում, բացի ջրային գոլորշուց: Այժմ այդպիսի դեռ տասը փոխադրամիջոցներ են ընթանում մի քանի երթուղիներով: Պլանավորվում Է, որ հաջորդ տարի դրանք կրկնակի ավելի կլինեն: Յուրաքանչյուր ջրածնային ավտոբուս փոխադրում Է մինչեւ 75 ուղեւոր:

Այդ նախագիծը պաշտպանել են Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի ու Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի իշխանությունները: Եթե ջրածնային ավտոբուսները հուսալի լինեն եւ դուր գան բնակիչներին, նման որոշումներ կարող են հայտնվել նաեւ եվրոպական այլ քաղաքներում: Բացի այդ, Գերմանիայում 2018 թվականից երթեւեկում Է ջրածնային վառելանյութով աշխատող գնացք, իսկ վերջերս այդպիսի գնացքներ են հայտնվել նաեւ Նիդեռլանդներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am