Թրամփը հույս ունի, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մեկ ամսում կբարելավվի

15:55, 8 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մեկ ամսվա ընթացքում զգալիորեն կբարլավվի համավարակի դեմ պայքարի գործադրվող ջանքերի շնորհիվ: Այդ մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Gray Television հեռուստաալիքի համար լրագրող Գրետա վան Սուստեռնին տված հարցազրույցում: Հուլիսի 7-ի երեկոյան հարցազրույցից հատվածներ են զետեղվել վան Սուստեռնի Full Court Press հաղորդման կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ երկու կամ երեք շաբաթից, երբ մենք հանդիպենք հաջորդ անգամ, կլիենք շատ լավ վիճակում»,- ասել Է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն ինչպես Է գնահատում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը:

Թրամփը նշել Է, որ որոշ նահանգներում սկզբնական բարելավումներից հետո իրոք տեղի են ունեցել հիվանդացության նոր բռնկումներ, այդ թվում Կալիֆոռնիայում եւ Ֆլորիդայում: «Բայց այն բոլոր ջանքերով, որոնք մենք գործարդում ենք, այն բոլոր դեղերով, որոնք այժմ պատրաստվում են, եւ, վերջապես, պատվաստանյութի հայտնվելով մենք շատ շուտով կլիենք լավ վիճակում»,- հավելել Է նա:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել Է շուրջ 11,6 միլիոն մարդ, ավելի քան 537 հազարը մահացել Է: Ջոնս Հոփքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկներ Է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ն առաջատարն Է երկրների թվում ինչպես կորոնավիրուսով ախտահարվածների (ավելի քան 2,98 միլիոն մարդ), այնպես Էլ մահացածների թվով (131 248 մարդ): Ըստ որում վերջին շաբաթներին վարակման նոր դեպքերի թվի աճ Է նկատվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 



© 2009 ARMENPRESS.am