Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»

17:23, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։

Կառլեն Մկրտչյանը «Փյունիկ» էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով «Փյունիկում», Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։

Ավելի վաղ «Փյունիկից» հեռացել էին նաև մի շարք ֆուտբոլիստներ, որոնց պայմանգրի ժամկետները ևս ավարտվել էին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am