Համավարկը բացահայտեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու կենսաահաբեկչությանը

15:03, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարկը ցույց տվեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու ահաբեկիչների կողմից կենսաբանական զենքի հնարավոր կիրառմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:

«Համավարակը բացահայտեց, որ պետությունները խոցելի են եւ պոտենցիալ կերպով պատրաստ չեն դիմակայելու կենսաբանական սպառնալիքիներին, ներառյալ կենսաահաբեկչությանը»,- ասել Է Վորոնկովը:- Թեեւ կենսաբանական ահաբեկչական ակտերը քիչ հավանական են, հարկ Է սպառնալիքը համարել որպես իրական»:

Նրա խոսքով տագնապ Է հարուցում այն փաստը, որ համավարակն սկսվելու պահից ի վեր որոշ ծայրահեղական խմբեր բացահայտորեն COVID-19–ի կիրառմամբ զենքի ստեղծման կոչ Էին անում: Վորոնկովը հայտնել Է, որ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնը մշակել Է կենսաբանական ահաբեկչության, ինչպես նաեւ քիմիական, ճառագայթաբանական եւ միջուկային ահաբեկչության սպառնալիքի կանխման բնագավառում անդամ պետություններին օգնություն ցույց տալու ծրագիր:

«Մենք աշխատում ենք լայն շրջանակի շահագրգիռ կողմերրի, ներառյալ իրավապահ մարմինների, զինված ուժերի, հետախուզության, առողջապահության, արդյունաբերության, գիտական շրջանների եւ մասնավոր հատվածի հետ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am