Իսրայելում հայտարարել են, որ Արեւմտյան ափի բռնակցում առաջիկա օրերին չի լինի

13:40, 6 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանան գետի Արեւմտյան ափի հատվածում Իսրայելի ինքնիշխանության տարածում մոտ օրերս պլանավորված չԷ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսրայելի ԱԳ նախարարության ղեկավար Գաբի Աշկենզին ռադիո «Կան»-ին տված հարցազրույցում:

«Դա չի մտնում այսօրվա կամ վաղվա օրակարգի մեջ»,-ասել Է Աշկենազին՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: «Ես չգիտեմ (կլինի արդյոք ինքնիշխանություն), բայց կարող եմ ասել, որ ԱԳ նախարարությունը պատրաստում Է դիվանագիտական գնահատականներ, իսկ պաշտպանության նախարարությունը ծանր ու թեթեւ Է անում ռիսկերն անվտանգության բնագավառում: Դա լուրջ հետեւանքներ կունենա»,-հավելել Է նախարարը:

Իսրայելի ԱԳ նախարարը նաեւ հայտնել Է, որ իսրայելական պլանները քննարկել Է ավելի քան 30 արտաքին գործերի նախարարների հետ, հիմնականում՝ Եվրամիության երկրներից: Նախարարի խոսքով՝ նրանցից շատերը դեմ են արտահայտվում Իսրայելի կողմից Արեւմտյան ափի տարածքների բռնակցման գաղափարին: «Մենք դա ուշադրության կառնենք որոշումներ ընդունելիս»,-նշել Է Աշկենազին:

Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել Է, որ Հորդանան գետի Արեւմտյան ափի հատվածում Իսրայելի ինքնիշխանության տարածումը տեղի կունենա հուլիսին, եւ այդ ժամկետը փոխելու մտադրություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am