Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Արցախում է

11:20, 4 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից։

Արցախի ԱԳՆ-ում նախարար Մնացականյանին դիմավորել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Նախատեսված է ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:


© 2009 ARMENPRESS.am