Այսօր՝ հուլիսի 5-ին

00:30, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1995 թ․ այս օրը Հայաստանում ընդունվել է Սահմանադրությունը, որից հետո հուլիսի 5-ը նշվում է որպես պետական տոն։

*           1813 թ. այս օրը ծնվել է Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան) Ամենայն Հայոց կաթողիկոսը (մահ.՝ 1882 թ.)։

*           1943 թ. այս օրը սկսվեց Կուրսկի ճակատամարտը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։

*           1949 թ. այս օրը ծնվել է Պարույր Հայրիկյանը՝ հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային ժամանակներում նշանավոր այլախոհ, 1968-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետեւ` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ։

*           1986 թ. այս օրը Մոսկվայում տեղի ունեցավ առաջին «Բարի կամքի խաղերի» բացումը։

*           1995 թ. այս օրը տեղի ունեցան ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները:

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am