Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումային նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

19:45, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հեռախոսազրույց ունեցա նաև ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Շնորհավորեցի պրն Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ տեղեկատվություն փոխանակեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը:

Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:


© 2009 ARMENPRESS.am