Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին

11:19, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծած գրականությունն այն ոգեղեն հացն է, որի շնորհիվ տասնամյակներ շարունակ ընթերցողը շփվում է իրական ու երևակայական ինքնատիպ մի աշխարհի հետ: Աշխարհ, ուր կան խոհ ու սեր, որտեղ կա կենսական էներգիա, որտեղ կա հիշողություն, և այս ամենի բարձրակետում են Աստվածն ու Մարդը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, լավատեսություն և ամենայն բարիք»:

 


© 2009 ARMENPRESS.am