Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

10:24, 3 Հուլիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Տիգրան Տիգրանի Ծատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:

Համլետ Սլավայի Ապրեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:

Հասմիկ Ջումշուդի Մինասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:

Դիմա Գրիշայի Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:


© 2009 ARMENPRESS.am