«Փյունիկ»-ի 5 ֆուտբոլիստներ հեռանում են ակումբից

23:45, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպաններ Մֆինգի Մագեմա Գայը, Անտոնիո Ստանկովը, կիսապաշտպաններ Արտյոմ Սիմոնյանը, Դմիտրի Մալյական և հարձակվող Դենիս Մահմուդովը հեռացելեն «Փյունիկից»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել էֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետները։  24-ամյա Մֆինգի Մագեմա Գայը «Փյունիկին» էր միացել այս տարվա փետրվար ամսին։ Կոնգացիպաշտպանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 5 խաղ։ 29-ամյա Անտոնիո Ստանկովը «Փյունիկին» էր միացել 2019թ. հունիսին։ Հյուսիս մակեդոնացինանցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ 25-ամյա Արտյոմ Սիմոնյանը նույնպես նախորդ տարվա հունիսին էր միացել «Փյունիկին»։ Հայկիսապաշտպանն անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա Դմիտրի Մալյական այս տարվա փետրվարին էր միացել «Փյունիկին»։ Ռուս կիսապաշտպանըմասնակցել է 3 խաղի։ 30-ամյա Դենիս Մահմուդովը նախորդ տարվա հուլիսին էր միացել «Փյունիկին»։ Հյուսիս մակեդոնացինանցկացրած 19 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am