«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հուլիսի 3-ը Առանց պոլիէթիլենային տոպրակների միջազգային օրն է

21:48, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային հանրությունը հուլիսի 3-ը հռչակել է Առանց պոլիէթիլենային տոպրակների օր: Այդ օրը Երկիր մոլորակի առաջադեմ մարդկությունն ուշադրությունը բեւեռում է արդեն համամարդկային աղետի վերածված այս քիմիական արտադրանքի վրա: Աշխարհում տարեկան օգտագործվում է 4 տրիլիոն նման տոպրակ: Դրանք ընդամենն օգտագործվելով 10-15 րոպե՝ բնությունն աղտոտում են 100-400 տարի:

40 երկիր լիովին կամ մասնակի արգելել են նման տոպրակների արտադրությունը եւ օգտագործումը: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման սահմանափակումներ են կիրառվում արդեն 160 երկրում: Հայաստանն այս տարի միացավ այդ երկրներին: Խորհրդարանը միաձայն ընդունեց շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենքի նախագիծը: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված լրացումով 2022 թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ դրա իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի օգտագործումը»:

         Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


© 2009 ARMENPRESS.am