Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային

16:55, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպվող օնլայն Օլիմպիադային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Մրցաշարն անցկացվելու է 15 +5 ժամակարգով, խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով: Թիմու պարտադիր պետք է լինեն 2 կին, 1 մինչև 20 տարեկան տղա, 1 մինչև 20 տարեկան աղջիկ: Հավաքականները կարող են  ունենալ 6 պահեստային
Հավաքական թիմի ամբողջական կազմը կհրապարակվի հաջորդ շաբաթ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am