Առաջիկա խաղին Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է

12:02, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Մխիթարյանի մասնակցությանը «Ուդինեզեի» դեմ առաջիկա խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ֆոնսեկան, մասնավորապես, ասել է. «Կասկածներ ունեմ, որ Մխիթարյանը կմասնակցի խաղին: Պետք է հիշենք, որ երկու օրից խաղալու ենք «Նապոլիի» հետ»:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Ուդինեզեին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am