Աֆղանստանում երկու սահմանապահ Է զոհվել թալիբների գրոհի հետեւանքով

11:25, 2 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանապահ ոստիկանության երկու աշխատակից զոհվել եւ եւս ինը տուժել են Աֆղանստանի արեւելքի Նանգարհար նահանգի հսկիչ-անցակետերում «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկու զինծառայողներ սպանվել են, եւս ինը վերքեր ստացել (երկու) հսկիչ անցակետերի վրա գրոհի հետեւանքով… Նանգարհարի նահանգում տեղական ժամանակով ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով հուլիսի 2-ին ժամը 01:30-ին)»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նահանգապետի ներկայացուցիչը:

Նա հավելել Է, որ զինյալները նաեւ մեծ վնասներ են հասցրել, բայց չի նշել կոնկրետ թվերը: 1TV հեռուստաալիքի տվյալներով՝ բախման ընթացքում սպանվել Է տասը զինյալ: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայություն, որն ավելի վաղ զգալի տարածքների Էր տիրում երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Նաեւ երկրի տարածքի վրա ուժեղացել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի գծով:


© 2009 ARMENPRESS.am