«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ամառային զորակոչին եւ զորացրմանը՝ բարի երթ

21:35, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուրաքանչյուր զորակոչ ուղեկցվում է նաեւ զորացրմամբ: Իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարած բազմաթիվ տղաներ կվերադառնան քաղաքացիական կյանք՝ թիկունքում աշխատանքով նպաստելով Հայաստանի զարգացմանը: Պատերազմի մեջ գտնվող երկրի համար, անշուշտ, ապագայի այլ դիտանկյուն, քան պետության հզորացումն է ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական առումով, գոյություն չունի: Քաղաքացիական հասարակությունը պատասխանատվություն ունի՝ պահպանելու վերադարձողների առողջությունը, եւ դա նաեւ համավարակի նկատմամբ վերջնական հաղթանակի հասնելու կարեւոր գործոններից մեկը կարող է լինել…

Նախկինում երիտասարդները, վերադառնալով բանակից, հաճախ էին մեկնում արտագնա աշխատանքի: Եվ որքան էլ խոսվեր արտագաղթի վատ հետեւանքների մասին, կար դրական մի բան. վաստակելով դրսում՝ նրանք այդ գումարը տեղափոխում էին մայր հայրենիք՝ տուն շինելու եւ սեփական տնտեսությունը  կառուցելու նպատակով: Հիմա, երբ փակ են սահմանները, անհրաժեշտ է առավել լրջորեն մտածել ոչ միայն նրանց առողջության, այլեւ աշխատանքով ապահովման մասին:

Զորացրվելով բանակից՝ տղաները շարունակում են մնալ հայկական բանակի զինվորը թիկունքում՝ համալրելով հերթափոխը կամ նախընտրելով ծառայել պայմանագրային հիմունքներով: Նրանց նկատմամբ մշտական ուշադրությունը վերաբերմունք է Հայաստանի ապագայի հանդեպ»:

       Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


© 2009 ARMENPRESS.am