Հունիսի 30-ի դրությամբ կայացվել է 4021 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

17:58, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 30-ի  դրությամբ  կայացվել է 4021 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Հունիսի 30-ի  դրությամբ իրականացվել է  40676 ստուգում, որից միայն 884-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am