Վերադառնում եմ կյանքի և աշխատանքի. Արոնյան

16:49, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պատմել է, թե ինչպես անցկացնում օրերը կարանտինի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում Արոնյանը, մասնավորապես, գրել է. «Դադարից հետո վերադառնում եմ կյանքի և աշխատանքի: Շատերիդ պես ես էլ հեռավար եմ աշխատում լավ վիճակ չէ, բայց այս կերպ ժամանակ ենք խնայում»:

Արոնյանը պատմել է նաև, որ այս օրերին իր ուժերն է փորձել խոհանոցում, երաժշություն է լսել և Երևանից դուրս ճանապարհորդություններ է կատարել:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ­ի դասակարգման աղյուսակում: Հուլիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 7-րդն էինչպես նախորդ ամիս:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը 


© 2009 ARMENPRESS.am