Արկադի Անդրեասյանը՝ «Ուրարտու»-ի գլխավոր տնօրենի խորհրդական

00:09, 1 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել փոփոխություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Արկադի Անդրեասյանը նշանակվել է ակումբի գլխավոր տնօրենի խորհրդական։ Բազմափորձ մասնագետին մաղթում ենք հաջողություն և բեղմնավոր աշխատանք նոր կարգավիճակում։

Հավելենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ուրարտուում» է 2019 թվականի օգոստոսից։ 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am