Արմեն Սարգսյանը հանդիպել է Մարկ Գրիգորյան հետ

19:06, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի ճարտարապետական և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, անդրադարձել նաև Ազգային ժողովի ընդունած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին և դրա հնարավոր սոցիալական հետևանքներին:


© 2009 ARMENPRESS.am