Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանի հետ

18:49, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Մկոյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների, այդ թվում՝ շինարարության և անշարժ գույքի ոլորտներում ստեղծված իրավիճակի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընդունած՝ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, ոլորտի վրա դրա հնարավոր ազդեցությանը՝ նկատի ունենալով գույքահարկի դրույքաչափերի նախատեսվող փոփոխությունները:

 


© 2009 ARMENPRESS.am