Կառավարությունը ներկայացրել է տեսչական մարմինների ստուգումների ամփոփ տվյալները

17:49, 30 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.06.2020-ի  դրությամբ  կայացվել է  3986 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«29.06.2020-ի դրությամբ իրականացվել է  39792 ստուգում, որից միայն 802-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am