Արգելի ՀԷԿ-ի ջրավազանում իրականացվում են ստորջրյա որոնողական աշխատանքներ

19:56, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 29-ին, ժամը 16:27-ին տեղեկություն է ստացել, որ Արգելի ՀԷԿ-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացնում են ստորջրյա որոնողական աշխատանքներ։


© 2009 ARMENPRESS.am