Մրցույթ՝ ԵՏՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով

16:54, 29 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում եմ ստորև․

«Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետևյալ մասնագիտական գիտելիքները՝         

Ինչպես նաև անհրաժեշտ է, որ  նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն և բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի և ակտերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետըս.թ. հուլիսի 10-ն է:

Մրցույթի անցկացման ձևի, փաստաթղթերի ներկայացման ընթացակարգի և մասնակցության այլ մանրամասների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով։


© 2009 ARMENPRESS.am