Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն այս տարի չի կայանա

12:28, 26 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Լեհաստանի Կելցե  քաղաքում  նոյեմբերի 2- ին  պետք է մեկնարկեր աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ն կորոնավիրուսի համավարակի  պատճառով միջոցառումը հետաձգել է, և այն  կանցկացվի 2021 թապրիլի 10-24-ը:

Կանոնակարգի համաձայն, առաջնությանը կարող են մասնակցել 2002թհունվարի  1-ից մինչև 2003թդեկտեմբերի 31-ը ծնված պատանիներն ու աղջիկները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am