ԼՀԿ-ն դեմ կքվեարկի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

12:04, 25 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, բնականաբար, թերակատարված բյուջեի կատարողականին դեմ կքվեարկի, դա չի քննարկվում»,- ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Ներկա են նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am