ՍԴ անդամները հայտարարություն են տարածել

18:27, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի անդամները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։

«Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՍԴ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը:

Հայտարարության ներքո չկա ՍԴ դատավորներ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի ստորագրությունը:


© 2009 ARMENPRESS.am