Գերմանիայում բիզնես-տրամադրությունների ռեկորդային բարելավում է նկատվում

15:49, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի սկզբում տնտեսությունում կտրուկ անկման ֆոնին Գերմանիայում բիզնես տրամադրությունները նկատելիորեն բարելավվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ հունիսի բիզնես տրամադրությունների ինդեքսը մայիսի համեմատ 6,5 կետով բարձրացել է՝ հասնելով 86,2-ի: Սա համավարակի պայմաններում ռեկորադային ցուցանիշ է:

 Նշվում էր, որ վերլուծաբանները կանխատեսւոմ էին բիզնես-տրամադրությունների մինչև 85 կետի բարձրացում: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիայում բիզնես-­տրամադրությունների ինդեքսն արդեն երկրորդ ամիսն է բարձրանում է: Մասնագետները նշում են, որ Գերմանիայի տնտեսությունը թունելի վերջում լույս է տեսնում:

Միևնույն ժամանակ բանկային մասնագետներն ավելի զուսպ են մեկնաբանում այս ցուցանիշները: Նշվում է, որ վատագույն փուլն անցյալում է, սակայն տնտեսության նորմալ ընթացքին վերադառնալու մասին դեռ վաղ է խոսելը: 


© 2009 ARMENPRESS.am