Արտեմ Վալտերը հրապարակել է «Դիմակով դիմացիր» կատակերգի հոլովակը

13:51, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ երգիչ Արտեմ Վալտերը, որին ճանաչում բերեց «Ալո-ալո» Արցախի բարբառով երգը, անմասն չի մնացել կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և դեպքերին անդրադաձել է «Դիմակով դիմացիր» ստեղծագործությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում: Երգի երաժշտության և խոսքի հեղինակը Արտեմ Վալտերն է:

Արցախցի երգիչը երաժշտական գործունեության սկզբնական շրջանում ներկայացնում էր երգեր հայրենի բարբառով, սակայն ժամանակի ընթացքում սկսեց երգել նաև գրական հայերենով: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ  յուրաքանչյուր բարբառ ապրում է կենցաղի մակարդակում և հազվադեպ է դուրս գալիս այդ սահմաններից, իսկ գրական հայերենը թույլ է տալիս ավելի ազատ արտահայտվել:


© 2009 ARMENPRESS.am