ԱՄՆ-ում ոստիկանությունը բռնել է մայրուղու վրա քայլող ալիգատորին

13:10, 24 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի ոստիկանությունը բռնել է մայրուղու վրա քայլող ալիգատորին։ Ճանապարհով երթևեկող վարորդներն ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ սողունի են հանդիպել մայրուղով անցնելիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է UPI-ը։

Ոստիկանությունը դիմել է նաև կենդանիների պաշտպանության ծառայության ներկայացուցիչներին, որոնց օգնությամբ «վնասազերծել են» հսկա սողունին։

«Այն վայրը, որտեղ նկատվել է ալիգատորը, շրջապատվել է ոստիկանության կողմից: Կարճ հետապնդումից հետո նրան բռնել են: Տուժածներ չկան»,- հայտնել են տեղի ոստիկանական բաժանմունքից:


© 2009 ARMENPRESS.am