Հինգերորդ  զորամիավորման  հատուկ  նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ

20:16, 23 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշտային պայմաններում  անձնակազմի  մասնագիտական  կարողությունների և գործնական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ  զորամիավորման  հատուկ  նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ կիրառելով քողարկման և հետախուզական հնարքներ՝ զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:

 


© 2009 ARMENPRESS.am