ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

18:46, 23 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին:


© 2009 ARMENPRESS.am