«Լվով»-ի նախկին մարզիչ Մելիքյանը կգլխավորի հայկական ակումբներից մեկը

16:22, 23 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Լվով»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ աշխատանքի կանցնի հայկական ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքյանն ասել է, որ 2-3 օրերի ընթացքում մարզչական աշխատանքի կանցնի, բայց չի հստակեցրել, որն է լինելու նրա հաջորդ ակումբը: Ըստ մասնագետի, նոր ակումբը հնարավորություն ունի խաղալու Եվրոպայի լիգայում:

Ավելի վաղ լուրեր կային, որ Եղիշե Մելիքյանը կարող է գլխավորել Կիևի «Դինամո»-ն:

Մինչ այս Մելիքյանն աշխատել է «Մետալուրգում», «Ստալում»: Մարզչական աշխատանքը սկսել է 2015 թվականից:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am