Զիդանը գերազանցել է դել Բոսկեի ցուցանիշը «Ռեալ»-ում  

15:25, 22 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում բացառիկ արդյունքի է հասել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալը» 1:2 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Սա Զիդանի 134-րդ հաղթանակն էր «Ռեալի» գլխավոր մարզչի դերում: Նա այս արդյունքով գերազանցեց իսպանացի մասնագետ Վիսենտե դել Բոսկեին, ով «սերուցքայինների» ղեկին տոնել է 133 հաղթանակ: Լավագույն արդյունքը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի դերում ունցել է Միգել Մունյոսը, ով 1948-58 թվականներին տոնել է 357 հաղթանակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը 


© 2009 ARMENPRESS.am