ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԲՀԿ պատգամավորների տներում և գրասենյակներում․ Զոհրաբյան

11:58, 19 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք պատգամավորների և տարածքային պատասխանատուների տներում և գրասենյակներում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Առգրավվել են համակարգիչները և հեռախոսները, առգրավվել են նույնիսկ երեխաների հեռախոսները»,- ասաց Զոհրաբյանը։


© 2009 ARMENPRESS.am