Գևորգ Ղազարյանը երկարաձգել է պայմանագիրը ԱԵԼ-ի հետ

00:04, 19 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազարյանի նոր պայմանագիրը Կիպրոսի ԱԵԼ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: 32-ամյա Ղազարյանը Լիմասոլի ԱԵԼ է տեղափոխվել 2019 թվականին` պորտուգալական «Շավիշ»-ից:

ԱԵԼ-ը Կիպրոսի առաջնության արդեն անցած մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am