«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Թուրքական ճեղքումը Լիբիայում ահազանգ է

09:12, 19 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջերկրական ծովում Թուրքիայի նեոօսմանյան ամբարտավանությունը արտահայտվել է հատկապես օրեր առաջ՝ հունիսի 11-ին: ՄԱԿ-ի՝ Լիբիա զենքի առաքման էմբարգոյի վերահսկողության ՆԱՏՕ-ի «Sea Guardian» առաքելության շրջանակներում ֆրանսիական ռազմական «Courbet» նավը մոտեցավ Միսրատ ուղեւորվող թուրքական բեռնանավին, որպեսզի ստուգում կատարի: Այդ պահին նրան «լուսավորեց» ուղեկցող թուրքական ֆրեգատը: Ժամանակակից պատերազմի պայմաններում նման քայլը նույնն է, ինչ նախազգուշական կրակոցը՝ անցյալում: Այսինքն՝ խոսքը ծայրահեղ ագրեսիվ պահվածքի մասին է, որը բացարձակապես անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար: Ամերիկացիները դրան պատասխանեցին մահացու լռությամբ: 2019 թ. նոյեմբերին Էմանուել Մակրոնին քննադատեցին Հյուսիսատլանտյան դաշինքի «ուղեղի մահվան» վերաբերյալ հայտարարության համար: Հավանաբար, Ֆրանսիայի նախագահը ճիշտ էր ասում…»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am