Չորրորդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձգությամբ պարապ­մունք

19:31, 18 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրաձգարանում հունիսի 17-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապ­մունք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները հրահանգավորվել են մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, անցել առաջադրանքի կատարմանը:

Պարապմունքի նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գիտելիքների ու պատրաստության աստիճանի ստուգումը: Անձնակազմը հաջողությամբ  կատարել է առաջադրանքը և խոցել կրակադաշտի բոլոր թիրախները:


© 2009 ARMENPRESS.am