ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

10:00, 18 Հունիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ հունիսի 18-ի նիստում խորհրդարանը կշարունակի քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Պատգամավորները կքննարկեն նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Տեսալսողական մեդիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

© 2009 ARMENPRESS.am