Ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը

20:09, 17 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Բարգավաճ Հայսստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այնտեղ են նաեւ ՀՅԴ անդամներ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am