ՌԴ նախագահը հուլիսի 1-ից հետո ավանդական ուղիղ կապի միջոցով կպատասխանի քաղաքացիների հարցերին

14:43, 16 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ուղիղ կապը կանցկացվիսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կոնկրետ ժամկետի մասին մենք կհայտնենք հավելյալ: Ասեմ, որ դա կլինի ամբողջական ֆորմատով ուղիղ կապ՝ շփում քաղաքացիների հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պատասխանելով ճշտող հարցին, նա ընդգծել է, որ մինչ քվեարկությունը նախագահը չի պլանավորում ուղիղ կապ անցկացնել:

Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին:


© 2009 ARMENPRESS.am